Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Նորից Դունգա՞ն

Նորից Դունգա՞ն
22.07.2014 | 11:51

Այն բանից հետո, ինչ կատարվեց Բրազիլիայի ընտրանու հետ աշխարհի վերջին առաջնությունում, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց Լուիս Ֆելիպե Սկոլարիի ծառայություններից ու զբաղված է նոր թեկնածուի որոնումներով: Հավանական է դիտարկվում Դունգայի թեկնածությունը, ով արդեն մեկ անգամ եղել է ընտրանու ղեկին, ու պաշտոնաթող արվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010 թվին կայացած առաջնությունում «Սելեսաոյի» ունեցած անհաջողությունից հետո: Այն ժամանակ, եթե հիշում եք, մեկ քառորդում բրազիլացիները զիջեցին հոլանդացիներին:
Դունգայի հայտնվելը երկրի ազգայինի ղեկին կարող է նշանակել մեկ բան՝ բրազիլացիները փորձում են վերադառնալ պրակտիկ ֆուտբոլ, որտեղ ինքնանպատակ հարձակողականից զատ գոյության իրավունք ունի և պաշտպանական ֆուտբոլը: Թե ինչու բրազիլացիները թիմի ղեկակալի ընտրության հարցում բացառապես հենվում են սեփական մարզչական կադրերի վրա, իհարկե, նրանց նեղ անձնական գործն է, բայց, ինչպես տեսնում եք, սեփականով էլ ոնց որ թե ակնկալվածը չի ստացվում: Ինչևէ: Բոլոր դեպքերում, մի բան է ստույգ հայտնի՝ նոր մարզչի անունը հայտնի կդառնա օրեր անց: Հուլիսի 22-ը վերջնաժամկետն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ